- Բացահայտել և ավելի նպատակաուղղված օգտվել ՎՎՀ մարդկային կապիտալից, որը կարող է մեզ բերել ոչ միայն ներուժի զարգացում, աշխատանքի արդյունավետության բարձրացում, աշխատողի ոգևորվածության և նվիրվածության վրա դրական ազդեցություն, այլև՝ ֆինանսկաան ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում և նոր միջոցների հայթայթում: Յուրաքանչյուր աշխատող իրավունք կունենա իր աշխատաժամանակի որոշ հատված տրամադրել ՎՎ-ի հետ կապված այնպիսի ոլորտի/աշխատանքի, որտեղ նա կարող է ներդրում ունենալ:
- Տնտեսական զարգացման ֆոնդերը համալրել համայնքներում կուտակված ռեսուրսներով:
- Համագործակցել կոնկրետ ուսումնական հաստատությունների հետ, որպեսզի ստեղծվի կամավորների խումբ, որոնք կարող են իրենց պրակտիկան անցկացնել ՎՎՀ-ում և նոր գաղափարներ հաղորդել մեզ՝ ծրագրերի իրականացման համար: Կամավորներին աշխատացնել ռոտացիոն սկզբունքով (ՏԶԾ-ից ՏԶԾ, ծրագրից ծրագիր և այլն):
- ՏԶԾ-ն անմիջական մասնակցություն ունենա իր աջակցությամբ հիմնված տնտեսական կառույցների կառավարմանը և դրանց շահույթների բաշխմանը:
- Ամենամյա պարգեւ համայնքում լավագույն դեպքի, խնդրի լուծման համար, որպես համանքային ռեսուրսների արդյունավետ և ճիշտ օգտագործման օրինակ, որը հետագայում հնարավորության կտա իրականացնել-տեղայնացնել մյուս համայնքներում:
- ՎՎ թիրախ համայնքերից մեր կայքում և սոցկայքերում տեղ գտնեն փոքրիկ նախագիծ-ծրագրեր, տեսահոլովակներ, որոնց միջոցով կգտնվեն պոտենցիալ հովանավորներ առցանց նվիրատվությունների միջոցով: ՎՎ-ն կարող է ապահովել գործընթացի մոնիտորինգը:
- Կամավորների կենտրոնացված համակարգում ՎՎՀ-ի կողմից:
- Տնտեսական զարգացման ծրագրերում պետք է դրվի պահանջ` 10% վերադարձնելություն ապահովելու համար, եթե դեպքը չի վերաբերում ծայրահեղ աղքատին:
- Կամավորների ռեսուրսների ճիշտ կազմակերպում, երիտասարդ կամավորների ակումբների ստեղծում համապատասխան ուղղվածություններով:
- Թափոնների վերամշակում՝ արտաքին մջավայրի պահպանման խթանման համար, օրինակ՝ թղթերի արդյունավետ օգտագործում, պլաստիկ տոպրակների վերացման մշակույթի զարգացում:
- Հանդիպումների, սեմինարների, վերապատրաստումների կրճատում՝ հնարավորինս կիրառելով նորագույն տեխնոլոգիաները (50%-ով), օր. վեբեքս, սկայպ:
- Եռամսյակը մեկ թարմացվող բլոգի ստեղծում, որտեղ համայնքի երեխաները կկիսվեն իրենց նորարարություններով, որոնք հետագայում կարելի է զարգացնել և որպես ռեսուրս արդյունավետ կիրառում տալ:
- ՏԶԾ-ն պետք է դառնա իր կանոնադրությունը ունեցող գործող կառույց, որը կարող է ներգրավել ֆինանսական միջոցներ այլ կառույցներից, ինչպես նաև իրականացնել տնտեսական գործնեություն, որից որոշ տոկոսը կուղղվի բարեգործությանը:
Wednesday, February 6, 2013
Խմբային քննարկումներ. արդյունքներ-3
Քննարկումների ընթացքում հնչած գաղափարների երրորդ ծաղկաքաղը...
Subscribe to:
Post Comments (Atom)

Կարծում եմ, որ ժամանկն է, որ մենք իրապես վերանայենք մեր գործելաոճը, և ոչ թե փորձենք ստանձնել պետության դերը համայնքներում՝ առաջարկելով այնպիսի ծրագրեր, որոնց ազդեցությունը համայնք կհասնի շատ ուշ, կամ հակառակ ազդեցություն կունենա, այլ դիտարկել կոնկրետ մեր հովանավորված երեխաների ընտանիքները, և փորձենք այնպիսի քայլեր ձեռնարկել համայնքներում, որոնց արդյունքում գոնե որոշ չափով կբարելավվի այդ ընտանիքների պայմանները:
ReplyDeleteԵթե մենք կարողանանք այդ աղքատ ընտանիքմներից գոնե մի տոկոսին աջակցել, որ հաղթահարեն աղքատության շղթան իրենց երեխաների համար, համայնքի մյուս անդամները շատ ավելի արդյունքների կհասնեն: Իսկ մենք կարծես թե մոռացության ենք մատնել մեր հովանավորված ընտանքիներին և նրանց անդրադառնում ենք միայն այն ժամանակ երբ երեխաներին հրատապ վիրահատական միջամտություն է պետք, կամ մարդասիրական օգնություն տալիս, կամ ամառային ճամբարներ կազմակերպում: Իսկ թե ինչու այդ երեխան հասավ ծանր վիճակի, ինչ անել, որ դա կանխարգելվի, կամ ինչպես օգնել նրան, որ նա ստանա իրեն համապատասխան կրթություն և ունենա լիարժեք մասնակցություն համայնքի կյանքին, ունենա հստակ մասնագիտական կողմնորոշում և գիտակցի ինչպես կարող է փող աշխատել, մենք դա չենք անում:
Ինչքա՞ն է կազմում հովանավորված երեխաների տոկոսը օրինակ աշակերտական խորհուրդներում: Ի՞նչ առաջադիմություն ունեն մեր հովանավորված երեխաները՝ համայնքի մյուս երեխաների համեմատատ: Որքան է նրանց սնուցումն ավելի լավ քան այլ երեխաների մոտ, կամ որքանով է նրանց արժեհամակարգը տարբերվում մյուս երեխաներից և այլն ..Ունենք մենք այս հարցերի պատասխանը, Մի գուցե և կա բայց դա համենայն դեպս մատչելի չի և որպես ստրատեգիկ զարգացման հիմք չի ընդունվում:
Մեկ այլ առաջարկ է բարելավել տեղեկատվության տարածումը ՎՎՀ ներսում՝ լավ կլինի որ ծրագրերի հաջողությունների, ՏԶԾ նոր հաջողությունների մասին ավելի բաց տեղեկատվություն ստանանք: Իմանանք, որտեղ ինչի ենք հասնում, ինչ ունենք….
Valuable recommendations to be linked with strategy for reflection and further action.
Delete
ReplyDeleteStart local internship student program in close cooperation with different universities. Allocate funds or this youth CB initiative through local fundraising.
Everything is very open with a clear explanation of the challenges.
ReplyDeleteIt was definitely informative. Your site is very helpful.
Thank you for sharing!
my site ... diets that work fast