Wednesday, February 6, 2013

Արտակ Սաղաթելյան. «Եկեք լինենք համարձակ»

Արտակը պատասխանում է Լենայի (Գյումրի) հնչեցրած հարցին
Արտակը խոսում է իր կողմից կարեւորվող երեք նախադրյալների եւ երեք հիմնադրույթների մասին՝ մասնակիցներին կոչ անելով լինել ստեղծագործ, նորարար, համարձակ, մտածել Վորլդ Վիժընի սահմաններից դուրս ու անդին:

Երեք նախադրյալները հետեւյալն էին.

1. Համապատասխան բաց, նպաստավոր միջավայրի ստեղծում, որպեսզի ծնվեն նոր ու նորարարական գաղափարներ.

2. Լայն ներգրավվածության, մասնակցության ապահովում.

3. Հայացք ՎՎՀ-ի գործունեությունից անդին, առաջ քաշել մեծամասշտաբ ու համարձակ գաղափարներ, որոնք կփոխեն մարդկանց կյանքը:


Արտակ Սաղաթելյանը մասնավորապես նշեց նաեւ. «Ներկայիս գլոբալացվող աշխարհը բաց հասարակությունների աշխարհ է, բաց՝ նոր գաղափարների ու համագործակցության համար: Ժամանակակից աշխարհում գիտելիքը կամ տեխնոլոգիան մեծ հաշվով արդեն չեն պատկանում ընտրյալներին, այլ բաց են և հասանելի բոլորին: Մեր առօրյա աշխատանքում մենք ևս օգտվում ենք տարատեսակ նորամուծություններից: Արդյունքում տարբեր ՏԶԾ-ներ, տարբեր ուղղությունների վրա կենտրոնանալով, գրանցել են լուրջ հաջողություններ: Այս հանդիպման նպատակներից մեկը բաց՝ համագործակցային  միջավայրի ստեղծումն է, ուր հաջողված աշխատանքային մոդելների շուրջ կգնան քննարկումներ, և տարբեր թիմեր հանարավորություն կունենան լսելու հետաքրքիր մոտեցումների մասին և կիսվելու սեփական փորձով: 

Երկրորդ կարևոր նախադրյալը ներգրավվածությունն է: Ժամանակակից աշխարհը պահանջում է հավասար հնարավորություններ բոլորի համար: Համայնքներում Քաղաքացիական հասարակության զարգացման թեմաներով դասընթացներում մենք շատ ենք օգտագործում «մասնակցային կառավարում», «մասնակցային քննարկումներ» եզրույթները, ինչը բնականաբար պետք է սկզբունքային մոտեցում լինի նաև մեզ համար:

Քննարկումների այս հարթակը հնարավորություն է տալիս առաջնային գիտելիքը և տեղեկատվությունը չմիջնորդավորված կերպով դնել օրակարգ և քննարկել: Սա կարծում եմ արդյունավետ մեխանիզմ է և հաջողության դեպքում հետագայում նույնպես կարելի կլինի կիրառել: Ընդհանրապես արդյունավետությունը անկյունաքարային հասկացություն է նորարարության մեջ և եթե մեր աշխատանքի արդյունավետությունը խոչնդոտող խնդիրներ կան,  ապա՝ քննարկումների այս հարթակը հնարավորություն է տալիս անդրադառնալ դրանց ևս: Եթե դուք ունեք այդ խնդիրների լուծման մեխանիզմը, առաջարկեք լուծումներ, եթե ոչ, ապա խնդիրը դրեք ձեր խմբի քննարկմանը և առաջարկեք լուծումներ:

Երրորդ նախադրյալը Վորլդ Վիժնի առօրյա գործունեությունից այն կողմ, անդին նայելու ունակությունն է: Մեր կազմակերպության ֆինանսական ռեսուրսները, մասնագիտական և մարդկային ներուժը, մեր  համայնքային ընդգրկվածությունը չունի որևէ այլ կազմակերպություն, և այս ամենը մեզ թույլ է տալիս մտածելու է՛լ ավելի համարձակ և մեծամասշտաբ ծրագրերի մասին: Կարծում եմ՝ հումանիտար օգնության բաժանումը և խնդիրների հատվածային լուծումները մեր կազմակերպության համար անցած փուլ են, իսկ առջևում ձեր իսկ կողմից ուրվագծված նորարարական նախաձեռնություններն են որոնք բեկում պետք է մտցնեն մեր կազմակերպության զարգացման մեջ: 

Երեք հիմնադրույթ արդյունավետ աշխատանքի համար

Չկա սխալ կարծիք, չկա սխալ գաղափար, մեկի կիսատ միտքը կարող է լրացնել մյուսը, և թիմային ջանքերի շնորհիվ մենք կարող ենք ստանալ մեկ ամբողջական կենսունակ գաղափար:

Միտքը, որը առաջ է քաշվել մեկի կողմից, ընկալվելու է որպես այդ մեկ կոնկրետ անձի կողմից մեջբերված միտք՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ վերջնաարդյունք կունենանք:

Մեկ մարդու գաղափարը կարող է բարելավել հազարավոր մարդկանց կյանքը. հետևաբար՝ արժեքավոր գաղափարը նունյպես պետք է դառնա մեր աշխատանքի գնահատման բաղկացուցիչը:

* * *

Հարցուպատասխան է ծավալվել, որին մասնակցում են Ժիրայրը՝ PR բաժնից, Թինան՝ DME-ից, Գրեհեմը, Արտակը, Լենան՝ Գյումրիի ՏԶԾ-ից...

Սերգեյ. «Արդյո՞ք չեն պատժվի նրանք, ովքեր այստեղ կներկայացնեն որոշակի առաջարկներ, գաղափարներ»:

Գրեհեմ. «Միայն բանը, որը չի խրախուսվի այսօր, պարզապես չխոսելն է: Ես ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ որեւէ բացասական հետեւանք ձեր գաղափարները ձեզ համար չեն ունենա: Սա բաց հավաք է, մենք պետք է վստահություն ունենանք: Բայց կարեւոր է նաեւ կառուցողական լինել. սա ես շատ եմ կարեւորում: Մենք չենք հավաքվել՝ բողոքելու: Ես գիտեմ, որ մենք ունենք խնդիրներ, բայց մենք բոլորս պետք է ուղիներ գտնենք այդ խնդիրները հաղթահարելու համար: Ես ձեզ երաշխավորում եմ, որ ոչ ոք չի տուժելու այստեղ իր հնչեցրած մտքերի համար»:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.